Լավագույն նվերը սիրելի կնոջը
Շվեյցարիայի Վինտերտուր ((Winterthur) քաղաքում ապրում է երեք գեղեցիկ փոքրիկ աղջիկների հայրը՝Ջոն Ուիլյամ (John Wilhelm) անունով, նա լուսանկարում է նրանց եւ ստեղծում նրանց հետ հետաքրքիր կոլաժներ: Չնայած նրան, որ նա աշխատում է տարբեր մոդելների հետ, բայց իր ֆովորիտներն են հնգամյա Լուն (Lou), Միլան (Mila) որը շուտով կլինի երեք, եւ վեց ամսական Յանան (Yuna):

Քառասունչորսամյա, Ջոն Ուիլյամը ըստ իր խոստովանության, սիրողական լուսանկարիչ է: Նա գլխավորում է շվեյցարական համալսարանի ինֆորմատիկայի ֆակուլտետը: Իր աշխատանքներում գերակշռում է առասպելական ֆանտազիան, որտեղ ամեն ինչ հնարավոր է, բայց անպայման պետք է լինի ուրախ:

«Ես կարծում եմ, որ այն ժամանակ, երբ ես երեխա էի, չափազանց շատ էի նայում հեռուստացույց եւ շատ խաղում տեսախաղեր», - ասում է Վիլյամը՝ մեկնաբանելով սյուրռեալիզմի ոճով իր ստեղծագործությունները:

Իր փոքրիկ դուստրերի ալբոմում ձանձրալի լուսանկարներ չկան: .Այստեղ գրեթե ամեն կադր անհավանկան սյուժե է եւ իհարկե մի ամբողջ պատմություն գրված արվեստի ֆոտոմոնտաժով:

«Կա մի կարեւոր բան իմ կյանքում (իհարկե իմ ընտանիքից, ընկերներից եւ մշտական աշխատանքից հետո), այն ամենը, ինչ կապված է լուսանկարչության եւ ֆոտոշոփի հետ: Ես պրոֆեսիոնալ չեմ, - ասում է Վիլյամը, բայց ես ունեմ պրոֆեսիոնալ վերաբերմունք աշխատելուն, այնպես որ ես ունեմ է պրոֆեսիոնալ աշխատանք, պրոֆեսիոնալ հուսալիությամբ»:

Այս սյուրռեալիստական բազմիմաստ պատկերների հեղինակը մեծացել է եւս ստեղծագործողների ընտանիքում:

Կոլաժը փոքրիկ աղջիկների ոչ միակ լուսանկարչական ալբոմն է: Նախկինում նա հանդես է եկել մի շարք լուսանկարներով, որոնք ցույց են տալիս կենդանիներին տարբեր ֆանտաստիկ իրավիճակներում:

Ջոնը գտնում է, որ ցանկացած ստեղծագործական ձիրքի ծագումը դրվել է մանկական տարիքում եւ անցել է ժառանգաբար:

Լուսանկարիչ Ջոն Ուիլյամի լուսանկարները բազմիցս ցուցադրվել են տարբեր ցուցահանդեսներում, տանը եւ արտերկրում, սակայն հիմնական դատավորը իր աշխատանքի նրա կինն է, մայրը եւ երեք Ջուդիթ փշրանքները:

Հարցին, թե կա՞ն դժվարություններ երեխաների հետ աշխատելու, նրանց հայրն ասաց. «Ես կարծում եմ, որ, եթե դուք ունեք առողջ հուզական հարաբերություններ երեխաների հետ, ապա նրանք կարող են զգալ, թե իսկապես ինչքան կարեւոր է ձեզ համար իրենց(համագործակցությունը), սակայն եթե հորդորանքը չի օգնում,ապա կա քաղցրավենիք»:
