ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical

Ինչպես ստանալ աշխատանք, որին դուք կարծես արժանի չեք

Հարցազրույցների ժամանակ պոտենցիալ գործատուի հետ մեզ հաճախ հարցնում են մեր ուժեղ եւ թույլ կողմերի մասին: Շատերը արձագանքում են ավտոմատ, բայց ողջախոհությունը հուշում է մեզ ճիշտը, կարծես թե պատասխանն՝ է նշել «կեղծ թուլությունները»: Այսինքն, պետք է ներկայացնել մեր ուժեղ կողմերը մինուս նշանով, դրանք այսպիսով ներկայացնելով դրական լույսի ներքո:

Հնարավոր է նույնիսկ դուք կարողանաք խորամանկելով ձևափոխել ձեր թերությունները ունակություների և հմտության՝ օգտակար այդ պաշտոնի համար:

(Նման հոդվածները ամսագրերերից)

Հարց է առաջանում, թե արդյոք կա՞ն իրական թերություններ, որոնք կարող են վերածվել ուժեղ կողմի: Ի՞նչ նշանակություն այն կունենա ձեր կարիերայում: Կարո՞ղ եք դուք ներկայացնել ձեր թույլ կողմերը այնպես, որպեսզի ստանաք աշխատանք, որի համար չի բավարարում ձեր որակավորումը:

Սրանք են այն թեմաները, որ քննարկել են հայտնի սոցիալական ցանցի-LinkedIn nfluencers բիզնես համագործակցության մասնակիցները- « ազդեցիկ կառավարիչների խմբում»: Ահա այն հետեւությունները, որ նրանք արել են:

Իմացիր քո թերությունները և աշխատիր դրանց վրա:

«Ամերիկայում, շուտով տեղի կունենա եզրափակիչ խաղ՝ ամերիկյան ֆուտբոլի (Superbowl) ֆուտբոլի ազգային ասոցիացիայի առաջնություն (հաղորդագրությունը գրված է հունվարի 29: Superbowl արդեն կայացել է փետրվարի 1-ին 2015 թ, « New England Patriots » թիմը հաղթեց «Seattle Seahawks »- խմբ.). Այս մրցամարտի ընթացքում դուք դժվար թե տեսնեք թուլության նշաններ մարզիկների կողմից,- գրել է Հիրոսի Միկիտանին՝ նախագահը Rakuten Inc. ընկերության, ձեր պաշտոնում, " դարձրեք ձեր թուլությունները ուժեղ կողմեր": Եթե մարզիկներըը վնասվածք են ստանում խաղի ընթացքում, ապա նրանք դժվար թե ցանկանան, որ մրցակիցները իմնան իրենց թույլ կողմերի մասին»:

Սակայն ինչպես նշում է Միկիտանին, «չկա ոչ մի անհրաժեշտություն գործել այդ նույն ձևով, բիզնեսում»:

Աշխատանքում, ինչպես նաեւ բիզնեսում, «դուք կարող եք դիմակայել ինչ-որ բանի պակաս (գիտելիքների, հմտությունների, ունակությունների, փորձի), - ասել է Միկիտանին, - միակ բանը, որ այս հանգամանքը կարող է դառնալ ճակատագրական, դա անկարողությունը է հասկանալու, որ բոլոր թուլությունները կարելի է փոխակերպել ուժի »:


Իհարկե, որպեսզի պակասը լրացնեք ինչ էլ որ լինի, ձեզ անհրաժեշտ է սկզբից հասկանալ, թե ինչում է կայանում ձեր թուլությունները: Երբ դուք դա անեք, կարող եք հետեւել Միկիտանի խորհուրդներին, թե ինչպես նեգատիվը դարձնել իրական պոզիտիվ:

«Ուսումնասիրեք, թե ինչ դուք դերևս չգիտեք: Նույնիսկ եթե դուք չեք հաճախում պաշտոնական դասերի, ձեռք բերեք ձեզ անհրաժեշտ գրքերը և ամեն օր գտնեք ժամանակ սովորելու», - գրում է նա:

«Փորձ ձեռք բերեք նրանում, ինչում դուք թույլ եք,- ավելացնում Միկիտանի: - Rakuten ընկերության առաջնահերթ պահանջներից մեկը աշխատակիցների վստահ անգլերենի իմացությունն է: Մեր աշխատողները առավոտյան հաճախ հավաքվում են փոքր խմբերով, աշխատանքային օրը սկսելուց առաջ և վարժվում են խոսակցական լեզվում: Այդ զրույցները կապված չեն աշխատանքի հետ: Մարդիկ կարող են քննարկել, իրենց դուր եկած ռեստորանները կամ սպորտային թիմերը, որոնց նրանք երկրպագում են: Նպատակը պարզ է, վարժվել խոսակցական լեզվում:
Մարզվեք այն ոլորտներում, որտեղ դուք զգում եք ձեր սեփական թուլությունը, որը ճանապարհ է ինքնահաստատման:

 

Ցավոտ կետեր

 

Երբևէ դուք մտածել եք, թե ինչ է տեղի ունեցել այն իրավիճակում, որտեղ դուք հրավիրված էիք հարցազրույցի աշխատանքի համար, որին դուք լիովին համապատասխանում էիք, իսկ աշխատանք ստացավ նա, ով կարծես թե, լիովին չէր համապատասխանում: Ինչպես կարողացավ ստանալ աշխատանք անձը, ով կարծես չի համապատասխանում որեւէ պահանջի, թվարկված թափուր աշխատատեղի հայտարարությունում », - ասում է Լիզ Ռայանը, նախագահը և հիմնադիրը Human Workplace ընկերության իր հոդվածում « Ինչպես ստանալ աշխատանք, որին ձեր որակավորմամբ դուք չեք համապատասխանում»:

Աշխատանք որոնողը կարողացավ բացահայտել այս կազմակերպության այն «ցավոտ տեղը», որը հազվադեպ է հիշատակվում աշխատանքի գովազդներում, եթե ընդհանրապես հիշատակվում է և հասկանալ, թե ինչպես պետք է հաղթահարել այդ,- հետո շարունակում է Ռայանը - Առաջին հերթին, նա մի շահագրգռող նամակ գրեց, գործատուին: Այնուհետեւ նա եկավ է հարցազրույցի: Նա չէր խոսում այն մասին, թե ինչպես է նա համապատասխանում թեկնածուի բոլոր պահանջներին: Նա պարզապես չէր տիրապետում անհրաժեշտ որակներին»:

Այդ ամենի փոխարեն,«նա սկսեց ուղղորդող հարցեր տալ պարզելու, թե ինչում են կայանում բիզնեսի թույլ կետերը», - գրել է Ռայանը: Այսպիսով, մարդը, որը քիչ էր տիրապետում պահանջվող բնութագրերին, շուտով պարզել է, որ աշխատակիցներ վարձող մենեջերներին պետք են մի բան տարբերվող նրանից,ինչ մատնանշված էր թափուր տեղի հայտարարության մեջ: Զարմանալի կերպով այդ տեղի համար պահանջվում էր մի մարդ բավականին ավանդական հմտություններով և գիտելիքներով:

Ամենճիշտ մոտեցումը «չվերաբերվել թափուր աշխատատեղերի հայտարարություններին, ինչպես «սուրբ գրությունների »:« Անկախ նրանից, թե ինչպես պատշաճ և լավ ծրագրված չէր նայվում գործարար աշխարհի կողմից, ներսում դա բացարձակապես քաոսային էր: Հաճախ առանցքային որոշումները կայացվում են առանց լավ մտածելու, - ավելացնում Ռայանը: Չկա ոչ մի հիմք ենթադրելու, որ աշխատողներ հավաքագրող մենեջերները իրականում գիտեն, թե ինչ պետք է գրեն թափուր տեղերի հայտարարության մեջ: Երբեմն նրանց պետք է աշխատող, որը արմատապես տարբերվում է նրանից, ում բնութագրում են որպես թեկնածուի »:
«Ահա թե ինչու դուք կարող եք ստանալ մի աշխատանք, որին դուք չեք հանապատասխանում թղթի վրա», - եզրափակել է նա: