ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical

Վնասում են ստեղնաշարերը եւ թաչսքրինը երեխաների ուղեղի զարգացմանը

Քոմփյութերները եւ պլանշետները դարձել են մեր կյանքի ամենօրյա մասը եւ գրեթե անփոխարինելի են նույնիսկ կրթության ոլորտում: Երեխաները ողջ աշխարհում հեշտությամբ տպում են տեքստը ստեղնաշարի վրա եւ սահեցնում են մատները սենսորային էկրանին, մի կողմ դնելով թուղթը եւ գրիչը:

 

 

Արդյոք սա ազդո՞ւմ է ինչ - որ կերպ երեխաների զարգացման եւ ստեղծագործական ունակությունների վրա:

Ճանաչողական ներվոլոգիայի ոլորտում անցկացրած նոր հետազոտությունները Միացյալ Նահանգների Բլումինգտոնի համալսարանի հետազոտող Կարին Ջեյմսի կողմից , ցույց է տալիս այս նորարարության բացասական ազդեցության բարձր հավանականությունը դպրոցներում:

BBC Լրագրողները զրուցել են Ջեյմսի հետ ձեռքով գրելու հմտության կարեւորությունը երախայի ուղեղի զարկացման համար:

 

 

Գրել թե տպել


Իր ուսումնասիրության համար պրոֆեսոր Ջեյմսը ընտրեց երեխաների, որոնք դեռ չեն սովորել կարդալ: Երեխաները կարող են տարբերակել տառերը, բայց դեռ չեն կարողացել բառեր կազմել:

Երեխաները բաժանվեցին երկու խմբի: Մի մասին սովորեցրել են տառեր գրել թղթի վրա, մյուսներին հավաքել ստեղնաշարի վրա:

Հետազոտողները առաջին հերթին նայեցին երեխաների անգիր տառերը հիշելու կարողությունը եւ միեւնույն ժամանակ, քոմփյութերային տոմոգրաֆիայի օգնությամբ փորձում էին հասկանալ, ուղեղի փոփոխությունները ժամանակի ընթացքում:

Քոմփյութերային տոմոգրաֆիա էր կատարվել դասերից առաջ եւ հետո, որից հետո հետազոտողները համեմատել են արդյունքները երկու խմբերի, չափելով ուղեղի թթվածնի սպառման աստիճանը:


Կապը գրելու եւ կարդալու միջեւ

 

Գիտնականները հայտնաբերել են, որ ուղեղը իրեն պահում է այլ կերպ, կախված նրանից, թե երեխաներին սովորեցրել են այբուբենը ձեռագրով, թե ստեղնաշարի.վրա մեքենագրելով:

Երեխաների ուղեղի գործունեությունը, ովքեր գրել էին ձեռքով, նման էր մեծահասակների ուղեղի գործունեությանը, ովքեր կարող են կարդալ եւ գրել: Այն դեպքում, երբ երեխաները, սովորել էին մուտքագրել ստեղնաշարի վրա, արդյունքը այլ էր:

Գիտնականները հայտնաբերել են, որ ուղեղը սահմանում է կապ ձեռագրով գրելու եւ կարդալու միջեւ:

« Տոմոգրաֆիայի արդյունքները ցույց են տալիս, որ գրելը նախապատրաստում է կարդալուն, որը հեշտացնում է կարդալ սովորելու գործընթացը, երբ երեխաները անցնում են այս փուլին», - ասում է պրոֆեսոր Ջեյմսը:

Զարգացնել նուրբ շարժիչային հմտություններ, որոնք անհրաժեշտ են վարժվել գրելու հմտություններին, կարող են օգուտ բերել ճանաչողական զարգացման այլ ոլորտներում, - ասում է պրոֆեսոր Ջեյմսը:

Քոմփյութերները դպրոցներում

 

Հետղոզության արդյունքները կարող են լուրջ ազդեցություն ունենալ կրթական համակարգի վրա:

Ըստ պրոֆեսոր Ջեյմս, որոշ երկրներ շտապել էին մտցնել քոմփյուտերները կրթական համակարգի տարրական դասարանները: Նա կարծում է, որ այս ուսումնասիրությունը կարող է սահմանափակել այդ միտումը:

Միացյալ Նահանգներում որոշ դպրոցներում արդեն գեղագրության դասերը պարտադիր չեն, այդ պատճառով շատ ուսուցիչներ չեն դասավանդում: Քոմփյութերները եւ մուտքագրումը ստեղնաշարի վրա օգտագործվում են գրեթե բոլոր առարկաների ժամերին, իսկ այդ դեպքում գրելը անցնում է հետին պլան:

Խնդրի լուծումներից մեկը կլինի օգտագործել (стилуса) գրելու համար պլանշետի վրա դպրոցներում, ինչը որոշ չափով խթանում է ձեռագիրը:

Բայց պրոֆեսոր Ջեյմսի ուսումնասիրությունը կարող է հարցականի տակ դնել արդյունավետ փոխարինման առկայությունը ձեռագրին: