Աշխարհի ամենատպավորիչ նոր օդանավակայանները

Թղթակցային BBC Մշակույթ առաջարկում է կարճ էքսկուրսիա առավել օրիգինալ նոր օդանավակայանի տերմինալների մեր մոլորակի.
Changi Airport (Սինգապուր). Բացվել է 2018 թ.
2014 թվականի դեկտեմբերին Կանադայի-իսրայելական ճարտարապետ Մոշե Սաֆդիեն, որը նախգծել է «Հաբիթաթ 67» հայտնի բնակելի համալիր Մոնրեալում, սկսել է աշխատել նոր նախագծի վրա՝ Սինգապուրի Changi օդանավակայանում: Նոր «Գանձ» համալիրը , որը նախատեսվում է բացել 2018թ, ավելի շատ նման է երկրին, քան տրանսպորտային հանգույցի: Այն ունի իր սեփական «Անտառային հովիտ»-ը, « Գանձերի այգի»-ն և ջրվեժը «Անձրևային ձագար» 40 մետր բարձրությամբ, իսկ 134 քառ. մ. մետր ապակե գմբեթի տարածքի տակ աճում են ծառեր՝արմավենիներ և թփեր: Գործող տերմինալներ այստեղից կարելի է գնալ օգտվելով հետիոտնային կամրջով որի երկայնքով, սաղարթավոր ծառերի տակ գտնվում են խանութներ և ռեստորաններ: Ըստ Սաֆդիեի, այս նախագիծը հանդիսանում է «Մի նոր տեսակի քաղաքաշինության նախատիպը »:
Միջազգային օդանավակայանը Մեխիկոյում (Մեքսիկա): Բացվել է 2018 թ.

2014-ի սեպտեմբերին, Մեծ Բրիտանիայի Foster and Partners ճարտարապետական ընկերությունը հաղթել է օդանավակայանի նախագծման մրցույթում, որի շինարարության ավարտից հետո՝ 2018-թ, կլինի ամենամեծերից մեկը աշխարհում: Բրիտանական ընկերությունը հայտարարել է, որ աճող ուղեւորափոխադրումները սպասարկման համար պլանավորում է համագործակցել իրենց մեքսիկական գործընկերների՝ Fernando Romero Enterprise ձեռնարկութան հետ,տերմինալի 555 քառ. .մետ տարածքը թևթև թաղանթով պատելու համար: . Ճարտարապետական նախագիը մշակվել է Foster-ի մտահղացման հիման վրա կառուցել ԱՄՆ-ի Նյու Մեխիկո նահանգում աշխարհի առաջին մասնավոր տիեզերական կայանը: Կոնստրուկցիան հավաքովի է,որը թյուլ կտա արագ կառուցել կառույցը առանց անտառը վնասելու: . Նոր օդանավակայանը կօգտագործի արևային էներգիան և կկատարի անձրեւաջուրերի հավաքում: Հարմար ջերմաստիճանը նեսում նախատեսվում է պահել բնական օդափոխության միջոցով:
Միջազգային օդանավակայանը Չխատրապատի Շիվաջի անվան մ (Հնդկաստան). Բացվել է 2014 թ

Մումբայուի օդանավակայանի նոր տերմինալը արտացոլում է, ավելացող ժողովրդականության տենդենցը, նոր կառուցվող օդանավակայանում օգտագործել տեղական ճարտարպետության առանձնահատկությունները: Շենքի Բետոնե կամարները հիշեցնում են ավանդական հնդկական բացօթյա տաղավար: Լրացուցիչ հանգոյցը կառուցվել է 2014 - ին ամերիկյան SOM ընկերության նախագիծով, որի կայքում նշվում է «Այդ տերմինալը ոչ թե պարզապես մարմնավորում է նոր գլոբալ եւ բարձր տեխնոլոգիաների Մումբայի կերպարը, այն նաեւ հաշվի է առնում տեղական պայմանները, պատմությունը եւ մշակույթը երկրում»:
Շենժենի միջազգային օդանավակայանում «Վաո» (Չինաստան) բացվել է 2013 թ. վերջում

Ըստ իտալական ճարտարապետականStudio Fuksas բյուրոյի , նոր տերմինալը Շենչժենյան օդանավակայանի "Բաոան», ծածկված է նկարով նման մեղվահացին և ունի մեկուկես կիլոմետր երկարություն, նախագծված է կատվաձկան տեսքով: Նախագծի հեղինակները պոետիկ նկարագրել են իրենց ստեղծածը նման «Ձկան, որը շնչում է, ընդունում է տարբեր ձևեր,ձևաևփոխվում է՝ դառնալով թռչուն,մարմնավորելով իր մեջ թռիչքի էմոցիան և ֆանտազիան»: Այս դիզայնը իր շարունակությունը գտնում է ինտերյերում, վեցանկյուն դիտահորերը առաստաղում բաց են թողնում ցերեկային լույս, որը ստեղծում է լույսային բծերի էֆեկտ:
Միջազգային օդանավակայանում «Չունցին Ցզյանբեյ» (Չինաստան): Բացվել է 2015 թ.

Ֆրանսիական ADPI ճարտարապետական ընկերության «Չունցին Ցզյանբեյ» նոր օդանավակայանի տերմինալի նախագիծը հարգանքի տուրք է տալիս ոճի օրվան«կանաչ անկյունները» օդանավակայաններում: Շենքը կառուցվել է այգում, նրա երկու թեւերը խորհրդանշում են երկու գետեր, որոնք հոսում են Չունցինե քաղաքով: Երբ տերմինալը կկառուցվի, նա կարող է սպասարկել 55 միլիոն ուղևորի մեկ տարում և կլինի 15 խոշորագույն օդանավակայաններից մեկը աշխարհում:
Միջազգային օդանավակայան »Pulkovo» (Ռուսաստան): Բացվել է 2014 թ.

Նոր տերմինալը«Pulkovo» օդանավակայանի նախագծվել է Grimshaw architects բրիտանական ճարտարապետական ընկերության կողմից: Նախատեսված է աշխատելու Սանկտ Պետերբուրգյան դժվարին կլիմայական պայմաններում: Նրա մոնումենտալ կամարները պատված են մետաղյա պանելներով, որը հիշեցնում է տեղական ճարտարապետության բնորոշ ոսկե ձողը (սրածայր ձող, որով վերջանում է շենքը), իսկ մի քանի միացված հարակից տարածքները պատկերում են Պետերբուրգի կղզիները և կամուրջները: Հարթ տանիքը հենված է ծալքավոր կոնստրուկցիաների վրա, որը թույլ է տալիս տարածել քաշը կենտրոնից եզրեր՝ դիմակայելու ձյան ծանրությանը: Տերմինալը պաշտոնապես բացվել է 2014 թ. չնայած ուղևորներին սկսել է սպասարկել 2013թ.: Շահագործման երկրորդ, վերջին փուլը ըստ ծրագրի նախատեսվում է 2015 թ., որից հետո օդանավակայանի թողունակությունը կավելանա տարին մինչև 17 մլն ուղևոր:
Ստամբուլի նոր օդանավակայանը (Թուրքիա): Բացվելու է 2019թ

Grimshaw ընկերությունը ղեկավարում է նաև Ստամբուլում նոր օդանավակայանի կառուցման ծրագիրը: Օդանավակայանը հաշվարկված է վեց թռիչքագոտիների համար և իր բացմանը 2019թ կկարողանան սպասարկել տարեկան մինչեւ 90 միլիոն ուղեւոր: Երբ նախագիծն ամբողջությամբ կավարտվի, օդանավակայանի թողունակությունը տարում կկազմի 150 մլն մարդ: Տերմինալ 1-ը ծածկված է գմբեթավոր ծածկով, կզբաղեցնի գրեթե 100 հեկտար տարածք, ինչպես ասում են ճարտարապետները, որ այն կդառնա աշխարհի խոշորագույն օդանավակայանային տերմինալը մեկ տանիքի տակ: « Ոգեշնչման աղբյուր մեզ համար եղել է ավանդական ճարտարապետությունը, ինչպես օրինակ, Սուլեյմանիյե մզկիթը, ինչպես նաև Թուրքիային բնորոշ նախշերը և գույները , լույսի որակը և ինչպես է այն թափանցում շենքը», - ասաց Թոմաս Ստոկկեն՝ տնօրենը բրիտանական ճարտարապետական Haptic բյուրոյի, որը ներգրավված է նախագիծի իրականացման գործում Grimshaw և Nordic Office of Architecture նորվեգիական ընկերությանների հետ համատեղ:
Օդանավակայան «Սիդզուոկա» (Ֆուդզի լեռ) (Ճապոնիա)

Օդանավակայանի տերմինալը, որը գտնվում է Ֆուդզի լեռան ստորոտում, նախագծում է, պրիցկեր մրցանակի մրցանակակիր ճապոնացի ճարտարապետ Սիգերու Պանը: Շենքի առանձնահատկություններից մեկը կլինի կանաչ գլանաձեւ կամարները- այս պատկերը ոգեշնչել է լեռների շուրջը գտնվող թեյի տնկարանները: Տանիքի ծածկը արված է խաչաձև հատված լամինացված սալիկներից, որոնց արանքով պետք է թափանցի ցերեկային լույսը: Նման վանդակավոր կառույցները դարձել են ճապոնացի ճարտարապետների այցե քարտը: