ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical

Ամրակի չափ սարքը իջեցնում է արյան ճնշումը


Սարքը մտցվում է ազդրի վերին մասի աճուկների զարկերակի մեջ:
Մեծ Բրիտանիայում կատարել են նոր դյուրատար սարքի հաջող կլինիկական փորձարկումներ. սարքը, փոխպատվաստվում է մարդու մարմնի մեջ, որը զգալիորեն իջեցնում է արյան ճնշումը:
Բժշկական Lancet ամսագիրը հրապարակել է մի հոդված, որտեղ նկարագրում 83 հիվանդների թեստերի արդյունքները. սարք, որը գրենական ամրակի չափ է, մտցվում է մարդու օրգանիզմի աճուկային շրջանը:
Բոլորի մոտ էլ նկատվել էր զարկերակային ճնշման արագ իջեցում: Բայց նրանցից ամեն երրորդի մոտ նկատվել էին գործիքը մտցրած տեղը այտուցներ, որը հատուկ բուժման կարիք ուներ:

Coupler անվանումն ստացած սարքավորումը Կալիֆորնիայում գտնվող ROX Medical ընկերությունն է մշակել։ Այն ազդրի վերին հատվածում զարկերակի և երակի միջեւ խոռոչ է ստեղծում, որը նվազեցնում է արյան շրջանառության դիմադրությունը եւ իջեցնում զարկերակային ճնշումը։
Բժիշկները կարծում են, որ այս սարքը կարող է լինել մի նոր մեթոդ՝ արյան զարկերակային ճնշումը կայուն իջեցնելու, հատկապես այն հիվանդների համար, որոնց չի օգնում դեղորայքային բուժումը: