ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical

Պրոստատայի հիպերպլազիայի բուժման առավել խնայող մեթոդ

 Պրոստատայի հիպերպլազիայի բուժման առավել խնայող մեթոդ Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի ուրոլոգիայի բաժանմունքն իր գոյության 50 տարիների ընթացքում ձեռք է բերել համաշխարհային ճանաչում: Այստեղ բարձրագույն մակարդակով անց է կացվում ամենաբարդ ու խրթին խնդիրներով հիվանդների բուժում: Գերմանիայի հեղինակավոր հիվանդանոցների գնահատման ցանկում Ֆրայբուրգի Ուրոլոգիայի համալսարանական կլինիկան զբաղեցրել է լավագույն հորիզոնականներից մեկը: Բոլորովին վերջերս Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի ուրոլոգիական բաժանմունքը առաջիններից է, որ սկսեց Գերմանիայում կիրառել շագանակագեղձի բարորակ հիպերպլազիայի բուժման նորագույն խնայող մեթոդ: Թերապիայի տվյալ տեսակի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ շագանակագեղձի վրա կտրվածք չի արվում, այն չի տաքացվում և չի էլ հեռացվում: Մինիմալ ինվազիվ միջամտությամբ, նույն կերպ, ինչպես և ցիստոսկոպիայի ժամանակ, բացում են միզուկը` այդպիսով տեղաշարժելով պրոստատայի մեծացած հյուսվածքը: «Այլ կերպ ասած, մենք շագանակագեղձը կապկպում ենք բազում թելերով այնպես, որ այն այլևս չի խոչընդոտում միզարձակմանը», – պարզաբանում է դոկտոր Մարտին Շենտալերը` Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայի ուրոլոգիական բաժանմունքի վարիչի տեղակալը: «Այս պարագայում չենք հպվում սֆինկտերի ոչ արտաքին ոչ էլ ներքին մկաններին»: Հիվանդների համար այս ամենն ունի հետևյալ նշանակությունը. ի տարբերություն համընդհանուր ընդունված մոտեցումների, ինչպիսիք են պրոստատայի ռեզեկցիան ու տարատեսակ լազերային թերապիաները, տվյալ մեթոդը թույլ է տալիս սեռական ակտի ժամանակ պահպանել սերմնաժայթքման ֆունկցիան: Բացի այդ, նոր մեթոդը չի ենթադրում որևէ բարդություն, ինչպես օրինակ էրեկցիայի խանգարումները կամ դժվարացած միզարձակումը: Վիրահատությունը տևում է ընդամենը 10 րոպե և վտանգավոր չէ արնահոսության ու այտուցների տեսակետից, ինչպես որ հաճախ պատահում է շագանակագեղձի հյուսվածքների հեռացումից հետո: «Մենք բավական մեծ հաջողությունների ենք հասել», – ասում է դոկտոր Շենտալերը: «Նոր մեթոդի կիրառման շնորհիվ նվազագույնի են հասցվում այնպիսի գանգատներ, ինչպիսիք են հաճախամիզությունը (նաև գիշերը), այրոցը և անմիզապահությունը»: