ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical

Ինչպես գրել ուժեղ ռեզյումե տհաճ աշխատանքի փորձից հետո

Ինչպես պետք է ձեւափոխել ոչնչով աչքի չընկնող ձեր աշխատանքային նկարգիրը գրավիչ ռեզյումեով, եթե ձեր ընթացիկ աշխատանքային պարտականություններում չկա ոչինչ, որը կարող է գրավիչ լինել աշխատանք հավաքագրողին:

 

Այսպիսի խնդրի առաջ են կանգնած ոչ միայն ուսանողները, այլեւ սովորական աշխատակիցները: Վերջիններս ունեն բավարար աշխատանքային փորձ, կատարել իրենց առջեւ դրված խնդիրները:

 

Ճիշտ տեղեկություն տալ

 

«Ձեր ցանկացած փորձ կլինի տեղին, եթե այն ճիշտ համատեքստում է», - ասում է Դեն Ֆարկասը՝ Օհայոյի համալսարանի ժուռնալիստիկայի դպրոցի ռազմավարական կապի ոլորտի մարզիչը: Նա խորհուրդ է տալիս իր ուսանողներին սկսել վերլուծությունը, թե ինչ են արել նախորդ աշխատանքի ընթացքում: «Սա ձեզ կտա անհրաժեշտ հիմք, - ասում է Ֆարկասը, - մտածեք, թե ինչ էր մտնում ձեր պարտականությունների մեջ, եւ ինչպես կարող են այդ հմտությունները կիրառվել նոր վայրում:


Օրինակ, եթե դուք աշխատել եք արագ սննդի ռեստորանում եւ հավանական է, որ անմիջականորեն շփվել եք հաճախորդների հետ դրամարկղի մոտ եւ, հետեւաբար, անշուշտ, փորձել եք համոզել մարդկանց գնել լրացուցիչ ապրանքներ, այսինքն զբաղվել եք մարքեթինգով: Ամենայն հավանականությամբ, դուք զբաղվել եք այցելուների բողոքների վերլուծությամբ, եւ սա արդեն հակամարտությունների կարգավորում է: Չի բացառվում նաեւ, որ դուք ներդրել եք ձեր ավանդը աշխատանքային պրոցեսների օպտիմալացման եւ բարելավել եք ձեռնարկության արդյունավետությունը: Եթե դուք երբեւէ մասնակցել եք հերթափոխի գրաֆիկի կամ ուսուցման նոր անձնակազմի կազմանը, նման գործողությունները կարելի է ներկայացնել որպես կառավարման պլանավորում:

 

«Վերը նշված հմտությունները պահանջվում են աշխատողից օրը միլիոն անգամ եւ ամենայն հավանականությամբ, այդ բոլոր ֆունկցիաները դուք երբեւէ կատարած եք: Դուք պարզապես պետք է ստեղծագործաբար մոտենաք ռեզյումեն կազմելիս եւ գտնեք միջոց նշելու այդ մասին», - ասում է Ֆարկասը:

 

Սովորեք արժեւորել ինքներդ ձեզ

 

Մի քանի տարի նույն տեղում, նույն պարտականությունները կատարած անձը վտանգում է՝ չարժեքավորելով ռեզյումեում իր ներդրած ավանդը ընդհանուր գործին, - ասում է Մերի Գոլդսմիթը՝ բիզնես-մարզիչը ավստրալիական Մելբուրնի քաղաքից: Շատ կարեւոր է հիշել, որ արդյունաբերական ձեռնարկություններն ու կազմակերպությունները գտնվում են մշտական զարգացման պրոցեսում, եւ անձնակազմը անընդհատ սովորում է անել շատ ավելին, քան իրենք կարծում են:

 

«Նույնիսկ եթե կարծում եք, որ ձեր գործառույթները չեն փոխվել ժամանակի ընթացքում, անհրժեշտությունը իրեն պահելով տեխնոլոգիական պրոգրեսի հետ, ինչպիսիք են նոր հաշվապահական ծրագրերի կամ անձնակազմի կառավարման նոր համակարգի ներդրումը պահանջում է ժամանակ սովորելու արդյունավետ աշխատելու նոր տեխնոլոգիաներով», - ասում է Գոլդսմիթը, ով խորհուրդ է տալիս իր հաճախորդներին նշել, ռեզյումեում իրենց աշխատանքները առանձին ծրագրերի վրա իլրումն հիմնական գործունեության: Օրինակ, դուք փոխարինել եք արձակուրդ գնացած պետին, կազմակերպել եք մի համաժողով, կամ վերապատրաստման ծրագրեր աշխատակիցների համար: Եթե ձեզ կցել են նոր աշխատակիցների նախնական ուսուցման համար, ապա դա նաեւ կարելի նշել որպես օրինակ հմտությունների շարունակական զարգացման: Մի մոռացեք մասնակցությունը ընկերության որակավորման դասընթացներին: «Բոլոր այդ գործունեության տեսակները դասակարգվում են անձնական ձեռքբերումների կատեգորիայով,որը կօգնի բարձրացնել ազդեցության էֆեկտը համեմատաբար միջակ ռեզյումեի», - ասել է Գոլդսմիթը:

 

Ցույց տվեք, թե ինչի եք ընդունակ

 

Շիխա Արորան՝ ավագ հավաքագրողը Ասիայում SAP ըկերության, որը հիմնված է Սինգապուրում, ասել է, որ վերջին հավաքագրման հարցազրույցների ժամանակ ուշադրություն են դարձնում թեկնածուների գիտելիքների եւ հմտությունների վրա, այլ ոչ թե ուղղակի փորձի: Սա լավ նորություն է նրանց համար, ում կարիերայի ուղին լի չէ ձեռքբերումներով: «Որպեսզի համեստ ռեզյումեի տպավորությունը բարելավեն, կենտրոնացեք ընդհանուր ձեր հմտությունների եւ կարողությունների վրա, որը կախված չէ կոնկրետ պաշտոնից», - ասում է նա:


Ինչ - որ բան պակասում է


Եթե դուք չունեք որեւէ մասնագիտական փորձ, կամ այն քիչ է, կամ դա քիչ է օգտագործվում ժամանակակից կյանքում, որը խնդիր է, որպեսզի վառ ռեզյումե կազմեն, - ասում է Պատրիս Տանական՝ Նյու Յորքում գտնվող Joyful Planet LLC ընկերության հիմնադիրը, որը ծառայություններ է մատուցում բիզնեսի ռազմավարության զարգացման համար:

 

Սակայն նա նշել է, որ կան եղանակներ՝ հաղթահարելու այս դժվարությունը: Պարզապես աշխատանքային փորձը նկարագրելով , ավելացրեք ավելի հետաքրքիր տեղեկություններ ձեր աշխատանքի հմտություններից՝ բաժանելով այն մի քանի մասերի. հիմնական եւ մասնագիտական կրթություն, թվարկելով հիմնական գիտելիքները եւ հմտությունները, «Իմ մասին» հիշեցում անձնական հետաքրքրություների, մասնակցությունը հասարակական կյանքին, պարգեւատրումը եւ խրախուսումը, ինչպես նաեւ նախկին գործատուների խորհուրդները:

 

«Եթե դուք ուժեղացնեք ձեր ռեզյումեն այդպիսի լրացուցիչ տեղեկություններով, պոտենցիալ գործատուները կունենան ավելի ամբողջական պատկերացում ձեր ունակությունների մասին, որը շատ ավելի կարեւոր է, քան պարզապես փորձը», - ասել է Տանական: Ըստ նրա, դա իմաստ ունի «գցել» ամփոփ տեղեկատվություն ձեր մասին, որպես մի ամբողջ անձի, այդ տեղեկատվությունը որպես կանոն, տրվում է միայն ուղեկցող նամակում. «30 տարիների ընթացքում ես անց եմ կացրել անհամար հարցազրույցներ եւ հավաքագրել հարյուրավոր թեկնածուների: Ես միշտ տվել եմ արտոնություն այն ռեզյումեներին, որոնք առանձնանում են ընդհանուրից, կարդալուց հետո, ինձ հետաքրքիր էր հանդիպել մարդուն- իսկ դա առաջին կարեւոր քայլն է աշխատանք ստանալու: Շատ ձանձրալի ռեզյումեն, այն է, որ պարզապես թվարկում է աշխատանքային փորձը ժամանակագրական կարգով, բայց բացարձակապես ոչ մի տեղեկություն չկա թեկնածուի շահերի, նպատակների ու երազանքների մասին», - ասել է Տանական: