ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical

Միկրոալիքայինը խելացի օգտագործելու 9 եղանակ: Որոշները դուք դեռեւս չգիտեք (տեսանյութ)

Միկրոալիքային վառարանը անփոխարինելի առարկա է ամեն խոհանոցում: Բացի այն, որ այն կարող է օգտագործվել սնունդ տաքացնելու եւ եփելու, միկրոալիքային վառարանը կարող է օգտագործվել նաեւ այլ նպատակների համար, որոնք հեռու են խոհանոցայինից: Ձեզ ենք ներկայացնում 9 հետաքրքիր եղանակներ միկրոալիքային վառարանի օգտագործման:

 

1. Պատրաստել ճրճրթուն բեկոն, դիր ափսի վրա շրջված ամանը: Վերեւում տեղադրիր բեկոնի շերտերը եւ դիր դրանք միկրոալիքային վառարան՝ 1 րոպե յուրաքանչյուր կտորի համար: 2 կտոր, երկու րոպե:

2. Եթե մեղրը չորացել է, դնում  եք այն 10 վայրկյան  միկրոալիքային վառարան, եւ այն կրկին դառնում է հեղուկ:  Սակայն  բանկան պետք է բաց լինի:

3.Որ  պատրաստես համեղ ձվածեղ, տաքացրու ափսեն  միկրոալիքային վառարանում,  քսիր այն կարագով եւ կոտրիր նրա մեջ ձվերը: Ապա դիր ջեռոցը 1-3 րոպե:

4. Եթե ձեզ անհրաժեշտ է քամել  հնարավորինս  շատ հյութ  ցիտրուսային բույսերից, գլորիր  նրանց սեղանի վրա, ուժեղ ձեռքով սեղմած: Դրանից հետո, դնում եք միկրոալիքային վառարան  10 վայրկյան:  Կտրիր եւ քամիր հյութը:

5. Նաեւ միկրոալիքային վառարանում կարող եք խաշել բանջարեղեն: Որպեսզի դա անեք,  պետք է կտրտել այն,  տեղադրել  ամանի մեջ եւ ծածկել սննդային թաղանթով: Տեղադրիր  ջեռոցը  3-6 րոպե: Արա անցք թաղանթի վրա  եւ  դուրս թող գոլորշին:

6. Տաքացնել երկու աման միաժամանակ նույն միկրոալիքայինում շատ պարզ է: Որպեսզի դա անես, դու պետք է դնես միասին երկրորդ ամանը շրջված, ներքեւից վերեւ,  առաջինի տակ  եւ տեղավորես երրորդը:

7. Եթե  սնունդը փռես ափսեի մեջ՝ ձեւավորելով  բլիթի տեսքով, ապա այն կտաքանա հավասարաչափ:

8. Եթե  չորացել է քո տուշը, դնում ես բաց բերանով  միկրոալիքային վառարանը  մի բաժակ ջրի հետ միասին, 10 վայրկյան: Կլինի նման նորին:

9. Իսկ այժմ վառարանի հեշտ մաքրումը: Կտրիր կիտրոնը եւ սեղմիր  հյութը ամանի մեջ, դիր այնտեղ  նույն երկու կեսը, նոսրացրու կես բաժակ ջրով եւ դիր ջեռոցում 3 րոպե:  Ապա թող մի 5 րոպե,  ապա սրբիր  միկրոալիքայինը սպունգով:

Եւ այս տեսանյութը հստակ ցույց է տալիս բոլոր այդ միջոցները  միկրոալիքային վառարանի օգտագործման: