ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
մայիս 10, 2026 | 9:45

Nissan-ն արգելափակվել է Չիչխան գետում

1IN.AM

Մայիսի 9-ին, ժամը 17։17-ին Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թռչկանի ջրվեժի մոտակայքում արգելափակված ավտոմեքենա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է Չիչխան գետում։ Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից։

Նյութի աղբյուր   https://www.1in.am/3715026.html