ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
մայիս 8, 2026 | 16:50

Հնդկաստանը հաջողությամբ փորձարկել է կառավարվող սավառնող ավիառումբերի նոր համակարգը

1IN.AM

Հնդկաստանի Պաշտպանության հետազոտությունների և մշակումների կազմակերպությունը (DRDO) և ռազմաօդային ուժերը հաջողությամբ անցկացրել են սեփական մշակման կառավարվող  սավառնող ավիացիոն ռումբերի նոր համակարգի առաջին թռիչքային փորձարկումները: Ինչպես տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը:

Tactical Advanced Range Augmentation (TARA) համակարգի փորձարկումները տեղի են ունեցել Օդիշայի նահանգի ափերի մոտ:

«TARA-ն գործողության հեռահարության մեծացման մոդուլային լրակազմ է, որն իրենից ներկայացնում է սեփական մշակման սավառնող զենքի առաջին հնդկական համակարգը, որը թույլ է տալիս չկառավարվող մարտագլխիկները վերածել բարձր ճշգրտության կառավարվող զենքի», – նշել է գերատեսչությունը:

TARA համակարգը նախագծվել և մշակվել է ցամաքային թիրախներ չեզոքացնելու համար նախատեսված ոչ թանկ զինամթերքի խոցող ունակության և ճշգրտության բարձրացման նպատակով:

«Սա առաջին սավառնող զենքն է, որի մեջ օգտագործվում են առաջավոր խնայողական տեխնիկական լուծումներ», – ընդգծել են Հնդկաստանի պաշտպանության նախարարությունում:

 

Նյութի աղբյուր   https://www.1in.am/3714435.html