ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
մայիս 7, 2026 | 0:10

Գողացել են «Տեսլա» մակնիշի մեքենայի կողային հայելիները

1IN.AM

Արաբկիրի համայնքային ոստիկանները մեքենայից կատարված գողության դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի հասցեներից մեկի մոտ կայանված իր «Տեսլա» մակնիշի մեքենայի կողային հայելիները՝ պատճառելով 200 հազար դրամի վնաս։

Համայնքային ոստիկանները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է 45-ամյա տղամարդը։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Ավան թաղամասի բնակիչ 45-ամյա տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։

Կատարվում է նախաքննություն։

Նյութի աղբյուր   https://www.1in.am/3713477.html