ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
մայիս 2, 2026 | 20:50

Մահացու դեպք օձի մասնակցությամբ շոուի ժամանակ

1IN.AM

Եգիպտոսում հանգստի ընթացքում ողբերգական դեպք է տեղի ունեցել․ 57-ամյա գերմանացի զբոսաշրջիկը մահացել է օձի խայթից՝ օձի «չարագործ» շոուի ժամանակ։ Դեպքը տեղի է ունեցել Հուրգադա քաղաքում՝ Կարմիր ծովի ափին գտնվող հյուրանոցներից մեկում, որտեղ տղամարդը ընտանիքի հետ մասնակցել է ժամանցային ծրագրի շրջանակում կազմակերպված շոուի։ Այն ներառել է երկու օձ՝ ենթադրաբար կոբրաներ, որոնց ներկայացման ընթացքում մոտեցրել են հանդիսատեսին։

Ըստ ոստիկանության տվյալների՝ ողբերգությունը տեղի է ունեցել այն պահին, երբ օձերից մեկը մտել է տղամարդու հագուստի մեջ և խայթել նրա ոտքը։ Դրանից հետո նա ունեցել է թունավորման ծանր ախտանշաններ և կորցրել է գիտակցությունը։ Չնայած նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։

Մասնագետների տվյալներով՝ օձի խայյթոցը աշխարհում տարեկան տասնյակ հազարավոր մահերի պատճառ է դառնում, իսկ շատ դեպքերում առաջացնում են նաև հաշմանդամություն կամ երկարատև առողջական խնդիրներ։

Նյութի աղբյուր   https://www.1in.am/3711879.html