ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
մայիս 1, 2026 | 11:20

Որ փողոցները փակ կլինեն մայիսի 2-ին

1IN.AM

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման շրջանակում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ.

Մայիսի 2-ին, ժամը 7։30-13։00 փակ են լինելու՝

  • Հաղթանակ կամրջից Աթենքի փողոց տանող ճանապարհահատվածը,
  • Քըրք Քըրքորյան փողոցից Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ուղղությունը,
  • Հանրապետության հրապարակը,
  • Աբովյան փողոցը՝ Սայաթ-Նովայի պողոտայից դեպի Հանրապետության հրապարակ հատվածը,
  • Մաշտոցի պողոտայից և Գրիգոր Լուսավորչի փողոցից Հաղթանակի կամուրջ տանող հատվածները,
  • Ագաթանգեղոսի – Գրիգոր Լուսավորչի – Արշակունյաց պողոտա խաչմերուկից Գրիգոր Լուսավորչի փողոց ուղղությունը,
  • Շահումյան հրապարակից Բեյրութի փողոց ընկած հատվածը,
  • Ազատության պողոտան՝ Բաբայան փողոցից Սարալանջի շրջանցիկ ճանապարհ տանող հատվածը,
  • պարբերաբար կսահմանափակվի երթևեկությունը Իսակովի պողոտայում։
Նյութի աղբյուր   https://www.1in.am/3711426.html