ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
ապրիլ 28, 2026 | 14:30

Ուկրաինայի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Իսրայելին ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքից հացահատկի բեռ ստանալու համար

1IN.AM

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Իսրայելի դեսպանին՝ իր բողոքը ներկայացնելու Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներից հացահատիկ տեղափոխող նավը Հայֆայի նավահանգստում ընդունելու համար։ Այս մասին X միկրոբլոգում հայտնել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան։

«Ուկրաինա-իսրայելական բարեկամական հարաբերությունները կարող են օգուտ բերել երկու երկրներին, և Ռուսաստանի կողմից գողացված ուկրաինական հացահատիկի անօրինական առևտուրը չպետք է խաթարի դրանք։ Դժվար է հասկանալ Իսրայելի կողմից համարժեք արձագանքի բացակայությունն Ուկրաինայի օրինական հարցմանը՝ կապված դեպի Հայֆա գողացված ապրանքներ տեղափոխող նախորդ նավի հետ», – նշել է նա գրառման մեջ։

Սիբիհան հայտնել է, որ դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն ապրիլի 28-ի առավոտյան։

«Այժմ, երբ Հայֆա է ժամանել նմանատիպ մեկ այլ նավ, մենք կրկին զգուշացնում ենք Իսրայելին չընդունել գողացված հացահատիկը և չվնասել մեր հարաբերությունները», – շեշտել է Սիբիհան։

Axios-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Պանամայի դրոշի տակ նավարկող և պատերազմի ընթացքում Ռուսաստանի վերահսկողության տակ անցած տարածքներից հացահատիկ տեղափոխող հունական Panormitis անվանմամբ նավը ուղևորվում է Հայֆա։

Ապրիլի կեսերին Հայֆա էր ժամանել «Աբինսկ» նավը՝ նույն ծագման հացահատիկ տեղափոխելով։ Ուկրաինան բողոքել է և պահանջել առգրավել նավը, սակայն Իսրայելի իշխանությունները չեն արձագանքել։

 

Նյութի աղբյուր   https://www.1in.am/3710252.html