ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
ապրիլ 26, 2026 | 23:10

Վրաերթ՝ Արարատի մարզում․ 13-ամյա աղջիկը տեղափոխվել է հիվանդանոց

1IN.AM

Երեկ՝ ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Զորակ գյուղի Տիգրան Մեծ փողոցում Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Ի․-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված աղջկան առաջինը օգնության են հասել աշխատանքից տուն վերադարձող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները, ովքեր իրենց անձնական ավտոմեքենայով վիրավորին տեղափոխել են «Մասիս» բժշկական կենտրոն։

Վրաերթի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

Նյութի աղբյուր   https://www.1in.am/3709760.html