ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
ապրիլ 23, 2026 | 20:54

Ծանրորդ Աննա Ամրոյանը դարձավ ԵԱ-ի հրում վարժության ոսկե մեդալակիր

1IN.AM

Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամներ Աննա Ամրոյանն ու Ալինա Սուքիասյանը մասնակցեցին ԵԱ-ին:

Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 77 կգ քաշային կարգի պայքարում Աննա Ամրոյանը պոկում վարժությունում ոչ մի հաջող մոտեցում չունեցավ: Հրում վարժությունում նա երեք հաջող մոտեցում կատարեց` 125 կգ, 133 կգ, 136 կգ: Այս վարժությունում Ամրոյանը դարձավ ԵԱ-ի ոսկե մեդալակիր:

Ալինա Սուքիասյանը պոկում վարժությունում երկու հաջող մոտեցմամբ` բարձրացրեց 96 կգ ու 100 կգ: Հրում վարժությունում նա բարձրացրեց 120 կգ: Երկամարտի 220 կգ արդյունքով` նա ԵԱ-ում 17-րդն է:

 

Նյութի աղբյուր   https://www.1in.am/3708721.html