ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
ապրիլ 19, 2026 | 13:20

Տնկվել է շուրջ 150 բարձրարժեք և հասուն ծառ

1IN.AM

Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող Դավիթ Անհաղթի անվան զբոսայգում կազմակերպված ծառատունկի ընթացքում տնկվել են շուրջ 150 բարձրարժեք և հասուն ծառեր, ինչպես նաև 1200 թուփ։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Ծառատունկին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ միասին միացել են ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններն ու դիվանագիտական կառույցների ներկայացուցիչները։ Ապրիլի 13-19-ը Երևանում իրականացվող կանաչապատման լայնածավալ աշխատանքների ընթացքում շուրջ 1000 հասուն ծառեր համալրել են մայրաքաղաքի կանաչ ֆոնդը։

Նյութի աղբյուր   https://www.1in.am/3706641.html