ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
մարտ 29, 2026 | 13:15

Արդեն նկատվում է լուսային աղտոտման աճի դանդաղեցում, իսկ որոշ դեպքերում նաև լուսային աղտոտման նվազման միտում․ Երևանի քաղաքապետարան

FACTOR

Երեկ Երևանի քաղաքապետարանը միացավ Բնության համաշխարհային հիմնադրամի նախաձեռնությանը, որը հիշեցնում է մեզ մեր ընդհանուր տան՝ Երկրի մասին, հայտնում են քաղաքապետարանից։

«Այս նախաձեռնությունը մեզ հիշեցնում է, որ շրջակա միջավայրի պահպանությունը միայն պետական քաղաքականությունների կամ միջազգային համաձայնագրերի շրջանակում չէ։ Այն սկսվում է յուրաքանչյուրիս գիտակցված ընտրությունից և պատասխանատու վերաբերմունքից:

Լույսերի խորհրդանշական անջատմամբ մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ աջակցելու էներգախնայողությանը, կլիմայի փոփոխության դեմ պայքարին և բնության հանդեպ հոգատար վերաբերմունքին։

Ի դեպ, վերջին տարիներին Երևանում իրականացվում է արտաքին լուսավորության ցանցի լայնածավալ արդիականացում․ հին համակարգերը փոխարինվում են էներգախնայող, ժամանակակից լուծումներով: Իրականացված աշխատանքի արդյունքում Երևանում առաջին անգամ ունենք դրական կանխատեսում, և արդեն նկատվում է լուսային աղտոտման աճի դանդաղեցում, իսկ որոշ դեպքերում նաև լուսային աղտոտման նվազման միտում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

Նյութի աղբյուր   https://factor.am/1000500.html