ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
մարտ 28, 2026 | 18:11

Սպերցյանի մասնակցության վերաբերյալ որոշում կլինի խաղի օրը. Մելիքյան

FACTOR

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի մասնակցությունը հարցականի տակ է Բելառուսի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը։ Այդ մասին նախախաղային ասուլիսում հայտարարել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

«Մենք ևս մեկ օր ժամանակ ունենք` հասկանալու համար` Սպերցյանը կլինի խաղադաշտում, թե` ոչ։ Այդ մասին կարող ենք իմանալ վաղը, որովհետև առայժմ աշխատանք է գնում»,- նշել է մարզիչը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Էդուարդ Սպերցյանը վնասվածք ունի։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա կիսապաշտպանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 31 հանդիպում, դարձել 12 գոլի ու 15 գոլային փոխանցման հեղինակ։

Հայաստան – Բելառուս հանդիպումը կկայանա մարտի մարտի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 18։00-ին։

Նյութի աղբյուր   https://factor.am/1000366.html