
օգոստոս 10, 2025 | 21:20
Շինարարները Հայաստանի Հանրապետությունը շենացնող մարդիկ են․ Դավիթ Խուդաթյան
FACTOR

Շինարարները զուսպ, իրենց գործը իմացող, բարիք ստեղծող մարդիկ են՝ Հայաստանի Հանրապետությունը շենացնող մարդիկ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։
«Սիրելի՛ շինարարներ, հարստացե՛ք ու հարստացրե՛ք Հայաստանի Հանրապետությունը, մենք գնահատում ենք Ձեր նվիրումն ու Ձեր աշխատանքը։
Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի Ձեր աշխատանքի. միասին շարունակելու ենք սովորել ու նոր կարողություններ ձևավորել, վերելքներ արձանագրել հանուն Պետության, հանուն Հայաստանի Հանրապետության։
Շնորհավոր Շինարարի օրը»,-նշել է նա։
Նյութի աղբյուր
https://factor.am/920911.html