ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
հուլիս 26, 2025 | 11:16

Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստինի պետությունը հրադադարից հետո

ARMLUR

Մեծ Բրիտանիան կարող է ճանաչել Պաղեստին պետությունը Գազայի հատվածում հրադադարի հաստատումից հետո: Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը X-ում հրապարակված տեսաուղերձում:

«Ես մեր ամենամոտ դաշնակիցների հետ աշխատում եմ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ռազմավարության վրա՝ կենտրոնանալով գործնական լուծումների վրա, որոնք կփոխեն պատերազմի հետևանքով տառապողների կյանքը։ Այս ռազմավարությունը կներառի այն կոնկրետ քայլերը, որոնք անհրաժեշտ են խիստ անհրաժեշտ հրադադարը երկարատև խաղաղության վերածելու համար։ Պաղեստինյան պետության ճանաչումը պետք է լինի այդ քայլերից մեկը։ Իմ դիրքորոշումն այս հարցում հստակ է», – ասել է բրիտանական կառավարության ղեկավարը։

Միաժամանակ, Սթարմերը հավելել է, որ Պաղեստինի ճանաչումը «պետք է լինի ավելի լայն ծրագրի մաս, որը, վերջին հաշվով, կհանգեցնի պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծմանը՝ հիմնված երկու պետության սկզբունքի և «պաղեստինցիների և իսրայելցիների համար երկարատև անվտանգության» վրա։

Նյութի աղբյուր   https://armlur.am/1490656/