ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
հուլիս 17, 2025 | 17:1

8 ամսական երեխայի մայրիկին մոտեցել, ասել են՝ «գնացեք տուն»․ ուշագրավ մանրամասներ

ARMLUR

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայան՝ 8 ամսական երեխայի մոր՝ Լիանա Հարությունյանի խափանման միջոցը փոփոխվել է։ ArmLur.am-ի տեղեկություններով՝ 8 ամսական երեխայի մայրիկին Լիանա Հարությունյանին և նրա երեխային բժշկական կենտրոնում մոտեցել, ասել են՝ «գնացեք տուն»։

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը մանրամասներ էր հայտնել Շենգավիթի դատարանում 8 ամսական երեխայի մոր կալանքից:  ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կնոջը կալանավորել են ներքոնշյալ քրեկանգործով: Մասնավորապես, ըստ նախաքննական մարմնի, Լիանա Ժուլիվերի Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանցագործությանը նպաստելով տեղեկություններ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով, օժանդակել է ՀՀ «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի ռեկտոր Վաղարշակ Մադոյանին և պրոռեկտոր Դավիթ Մադոյանին, իրենց իշխանական կամ ծառայողական լիազորությունների օգտագործմամբ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Գուրվինդեր Կումարի, քրեական վարույթով դեռևս չպարզված ոմն «Ջոն»-ի և «Աշոք»- ի հետ շահադիտական դրդումներից ելնելով, նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն։

Մինչ կալանքը, նրա նկատմամբ խափանման միջոց է եղել բացակայելու արգելքը, սակայն դատական նիստերից մեկին մեղադրյալ Լիանա Հարությունյանը չի ներկայացել ու դատարանը որոշել է նախագահող դատավոր Արշակ Մաթեևոսյանի որոշմամբ նրան 3 ամսով կալանավորել: Երիտասարդ կինը դատարանում լացում է՝ խնդրելով խնայել իրեն ու երեխային:

Քնար Մանուկյան

 

Նյութի աղբյուր   https://armlur.am/1488243/