
Brat, դու qyachal չես․ ինչու են «Արդշինբանկի» բաժանորդները տարօրինակ ծանուցում ստացել

«Արդշինբանկի» հաճախորդներն այսօր հեռախոսային հավելվածով տարօրինակ բովանդակությամբ ծանուցում-հաղորդագրություն են ստացել։
«hn? brat xi es qyachal?»,- գրված էր ծանուցման մեջ։ Այս ծանուցումը խուճապ էր առաջացրել բանկի հաճախորդների շրջանում։
Factor TV-ին ահազանգած բաժանորդները կասկած էին հայտնում, որ սա վտանգավոր է, և իրենք կարող են ֆինանսական զեղծարարության զոհ դառնալ։
Սակայն, քիչ առաջ բանկը պաշտոնական հաղորդագրություն է տարածել՝ հայտնելով, որ տեխնիկական խնդիր է եղել։
«Տեղեկացնում ենք, որ թեստավորման աշխատանքների ընթացքում աշխատանքային փորձնական հաղորդագրությունն ուղարկվել է իրական միջավայր, հայցում ենք Ձեր ներողամտությունը։ Մոբայլ հավելվածի անվտանգության խաթարում առկա չէ։ Շնորհակալություն վստահության և համագործակցության համար»,- հայտնում են բանկից։
Արաքս Մամուլյան