ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
մայիս 17, 2025 | 15:50

ԿԳՄՍ նախարարը Մերձավանի և Մխչյանի դպրոցներում տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպել է աշխատակազմերին

1IN.AM

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի և Արարատի մարզի Մխչյան գյուղի դպրոցներ՝ տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ հանդիպելու դպրոցների աշխատակազմերի հետ:

Այս մասին հաղորդագրություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։

Նշվում է, որ քննարկվել են ուսումնական հաստատություններում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները՝ հատուկ ուշադրություն դարձնելով առողջ, հարգալից և անվտանգ միջավայրի ապահովմանը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ նախարար Ժաննա Անդրեասյանը տվել է համապատասխան հանձնարարականներ՝ խնդիրների կարգավորման և առաջիկա օրերին ուսումնական տարվա ամփոփման աշխատանքների պատշաճ կազմակերպման վերաբերյալ։

«Մերձավան և Մխչյան համայնքների դպրոցները կգտնվեն հատուկ մշտադիտարկման ներքո՝ բոլոր խնդիրների մանրամասն ուսումնասիրության և անհրաժեշտ քայլերի իրականացման նպատակով»,-ասված է ԿԳՄՍ կողմից տարածված հաղորդագրության մեջ։

 

Նյութի աղբյուր   https://www.1in.am/3568542.html