ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
մայիս 8, 2025 | 21:17

Ուինսթոն Չերչիլի 10-ամյա ծոռը կմասնակցի Հաղթանակի 80-ամյակին նվիրված միջոցառմանը

ARMLUR

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի ծոռը՝ 10-ամյա Ալեքսանդր Չերչիլը, Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում կմասնակցի Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված հիշատակի արարողությանը, գրում է Bild-ը։

Տղան խաղաղության մոմ կվառի, իսկ արարողության մյուս մասնակիցները եկեղեցում սպիտակ վարդեր կնվիրեն Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին:

Աղբյուրը հիշեցնում է, որ 80 տարի առաջ Ուինսթոն Չերչիլը պատերազմում հաղթանակ տանելու մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատում:

«Սա ձեր հաղթանակն է, սա ձեր ժամանակն է, սա մեկ կուսակցության կամ մեկ դասի հաղթանակ չէ, սա ամբողջ բրիտանացի մեծ ժողովրդի հաղթանակն է», – ասել էր նա:

«Այդ օրվա և հանուն հաղթանակի զոհաբերված միլիոնավոր կյանքերի հիշատակն իր սրտում պահում է Չերչիլների տոհմի արդեն 5-րդ սերունդը», – եզրափակել է Bild-ը:

Նյութի աղբյուր   https://armlur.am/1468529/