ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
մայիս 8, 2025 | 0:33

Մայիս ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը

MediaNews

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր է (հինգշաբթի):

Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին։ Տոնական այս օրը՝ օրենքի համաձայն, աշխատանքային է, օրը՝ հինգշաբթի։

Հաղթանակի և խաղաղության տոնը, որը նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր է (ուրբաթ):

Ընտանիքի օրը նշվում է մայիսի 15-ին։ Տոնական այս օրը՝ օրենքի համաձայն, աշխատանքային է (հինգշաբթի)։

Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայիսի 16-ին, օրն աշխատանքային է:

Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր է (չորեքշաբթի):

Իրավաբան.net

Նյութի աղբյուր   https://medianews.site/560351/