ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
մայիս 1, 2025 | 14:56

Ալեքսանյանի մայրը քաղաքական գործի՞չ է, պաշտոնյա՞, հանրային դե՞մք, ո՞վ է իրավունք տվել նրան սադրել. Աթանեսյան

MediaNews

ԼՂ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է պատգամավոր Վահագն Ալեքսանյանի տարեց մոր հետ կապված միջադեպին:

«Ո՞վ, ո՞ր օրենքն է ինֆոմոջահեդներին իրավունք տվել, որ փողոցում տարեց կնոջը կանգնեցնեն, «բանավեճ» սադրեն եւ տեսանկարահանեն:

Վահագն Ալեքսանյանի մայրիկը քաղաքական գործի՞չ է, պետական պաշտոնյա՞ է, հանրային դե՞մք է: Եթե մի րոպե ընդունենք, որ նրա որդին, որպես ՔՊ խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանի թիմակից քառասունչորսօրյա պատերազմի հետեւանքների համար պատասխանատու է, ապա, միեւնույն է, նրա մայրը մեղավոր չէ: Սա ի՞նչ վայրենություն է:

Էս երկրում վարսահարդարն անգամ մասնագիտական արտոնագիր է ստանում ու նոր «սափրիչի մը խանութ բացում», իսկ առավոտ վաղ արթնացած ամեն մի լածիրակ «լրագրող է, հանրային շահերի պաշտպան»:

Վաղը մեկն էլ իրենց մայրերին փողոցում կանգնեցնելու եւ երեսներին շպպացնելու է, որ իր զավակը ծախու գրչակ է, ծախու գրչակ է, ծախու գրչակ է եւ պետք է հեռանա ժուռնալիստիկայից, որովհետեւ եւ մարդկանց է տեռորի ենթարկում, եւ «խայտառակում ռեսպուբլիկան»,- գրել է Աթանեսյանը:

Հիշեցնենք՝ «Սրբազան պայքար»-ի ներկայացուցիչները փողոցում ընդհարում են ունեցել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի տարեց մոր հետ:

«Վարչական շրջաններից մեկում, որտեղ ես եմ բնակվում, մայրս է բնակվում, ակցիա են անում Քոչարյանի հերթական ձեռնասուն իբր պայքարի ներկայացուցիչները և պատահմամբ հանդիպում են խանութից վերադարձող 70-ն անց մորս՝ հաշմանդամություն ունեցող մի կնոջ, ու թևից քաշելով՝ ստիպում են, որ ստորագրի վարչապետին անվստահություն հայտնելու հերթական զառանցանքի տակ: Մայրս փորձում է շատ գրագետ բացատրել, թե ինչու է նրանց արածը հիմարություն:

Ինչ-որ պահից հասկանում են, որ իմ մայրն է, և 6-7 հոգի շրջափակում է, սկսում ինչ-որ ձայներ հանել, վիրավորել ինձ մորս մոտ, հունից հանել նրան, նկարահանել ինչ-որ սկանդալ ստանալու համար»,- պատմել է Ալեքսանյանը:

Նյութի աղբյուր   https://medianews.site/559310/