Դուշանբեում ապրիլի 21-23-ը տեղի կունենա Հայաստանի և Տաջիկստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստը, որին մասնակցելու համար պատվիրակություն գործուղելու մասին որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է ապրիլի 18-ին։
«Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի ապրիլի 21-23-ը Տաջիկստանի Հանրապետություն (Դուշանբե) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում հրապարակված որոշման մեջ։
Պատվիրակությունը կղեկավարի ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։