ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
ապրիլ 2, 2025 | 16:53

Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել եվրոպական և ռուսական ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքներին. Միրոշնիկ

ARMLUR

Հայաստանը չի կարող միաժամանակ անդամակցել եվրոպական և ռուսական ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքներին։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը՝ մեկնաբանելով Հայաստանի եվրաինտեգրման հնարավոր ուղիները։

«Ռուսաստանը մշտապես հայտարարել է, որ մենք չենք միջամտում որևէ պետության ներքին գործերին, այդ թվում՝ Հայաստանի։ Սակայն պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ-ին և ԵԱՏՄ-ին անդամակցությունը համատեղել ԵՄ-ին անդամակցության գործընթացի հետ դժվար կլինի։ Երկու աթոռի վրա նստելը չի ստացվի»,- ՏԱՍՍ-ը մեջբերել է Միրոշնիկի խոսքերը։

ՌԴ ներկայացուցչի խոսքով՝ Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի համագործակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Եվրասիական տնտեսական միության հետ։

Նյութի աղբյուր   https://armlur.am/1457418/