ԼՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔԵՐԻ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ ԱՄԵՆԱՀԱՅՏՆԻ ԼՈՒՐԵՐԸ

Լուրեր Մեր Էջը Medical
հոկտեմբեր 29, 2024 | 9:45

«Ոսկե գնդակ»-ի այս տարվա դափնեկիրը Ռոդրին է

FACTOR

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կայացավ հեղինակավոր «France Football»-ի «Ոսկե գնդակ»-ի պաշտոնական մրցանաբաշխությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Շատլե» թատրոնում կայացած մրցանակաբաշխության ժամանակ մինչև 21 տարեկան լավագույն ֆուտբոլիստի մրցանակին` Kopa Trophy-ին արժանացավ Լամին Յամալը (Իսպանիա, «Բարսելոնա»): Յամալը կատալոնական «Բարսելոնա»-ի երրորդ անընդմեջ ներկայացուցիչն է, ով հաղթում է այս մրցանակը:

Կանանց և տղամարդկանց լավագույն թիմերը` «Բարսելոնա»-ի կանանց և «Ռեալ»-ի տղամարդկանց թիմերն էին:

«France Football»-ի հատուկ մրցանակին արժանացավ գերմանական ֆուտբոլի լեգենդ Ֆրանց Բեկենբաուերը, ով կյանքից հեռացել է ընթացիկ տարում:

Գերտ Մյուլլերի անվան մրցանակին (ամենաշատ գոլերի համար) արժանացան Հարի Քեյնը (Անգլիա, «Բավարիա») ու Կիլիան Մբապեն (Ֆրանսիա, «Ռեալ»):

Լև Յաշինի անվան տարվա լավագույն դարպասապահի մրցանակը տրվեց Էմիլիանո Մարտինեսին ( Արգենտինա, «Ասթոն Վիլլա»)` երկրորդ տարին անընդմեջ:

Սոկրատեսի մրցանակը` նախորդ տարվա ընթացքում ամենաշատ բարեգործական, մարդասիրական գործունեություն ծավալելու համար, ստացավ Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կին ֆուտբոլիստ Զենիֆեր Հերմոսան:

Տարվա լավագույն տղամարդկանց և կանանց մարզչի մրցանակին (այն կրում է Յոհան Կրոյֆի անունը) արժանացան Էմմա Հեյզը (ԱՄՆ կանանց ընտրանու ներկայիս գլխավոր մարզիչ, «Չելսի»-ի նախկին մարզիչ) և Կառլո Անչելոտին («Ռեալ»):

Կանանց «Ոսկե գնդակ»-ին արժանացավ Այտանա Բոնմատին` երկրորդ տարին անընդմեջ (Իսպանիայի հավաքական, «Բարսելոնա»):

Այս տարվա տղամարդկանց «Ոսկե գնդակ»-ի դափնեկիրը Ռոդրին է (Իսպանիա, «Մանչեսթեր Սիթի»):

 

Նյութի աղբյուր   https://factor.am/825011.html